Առաքելություն


Մշակել, ներդնել, առևտրականացնել և շուկայավարել նորարարական տեխնոլոգիաներ և ծառայություններ Հայաստանում, ինչպես նաև համաշխարհային շուկայում:

Տեսլական

Գործել և լինել ճանաչված որպես լավագույն գործընկեր այն ընկերությունների համար տեղական շուկայում և համաշխարհային շուկայում, որոնք ցանկանում են պահպանել և զարգացնել իրենց մրցակցային առավելությունները:

Նպատակներ

- Առաջարկել մեր գործընկերներին լավ լուծումներ իրենց գործունեությանը նպաստելու համար
- Առաջարկել արժեքի ստեղծման շղթայի օպտիմիզացիայի լուծումներ շուկային և հասարակությանը
- Առաջարկել նոր և արդյունավետ ծառայություններ ու ապրանքներ սպառողին
- Բերել լրացուցիչ օգուտներ հասարակությանը` մատուցելով թիրախված ծառայություններ երեխաներին` նպաստելով նրանց` զարգացման, կրթության և հանգստի իրավունքների իրացմանը
- Բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը
- Ապահովել բաժնետերերի կապիտալի աճ
- Ստեղծել նոր աշխատատեղեր երկրում

Արժեքներ

- Ներմուծել և տարածել լավագույն փորձ ու պրակտիկա ընկերության գործունեության ոլորտներում ու հատվածներում
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր չափորոշիչներ
- Բնապահպանական իմաստով բարենպաստ լուծումների նկատմամբ հարգանք, հանձնառություն և կիրառում
- Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ, գործարար էթիկա, կորպորատիվ կառավարում, թափանցիկություն ու ազնվություն

Պատմություն

Վեհ Գրուպ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2005թ.` մշակելու և շուկայավարելու նորարարական տեխնոլոգիաներ, որոնցից մեկը գազալուսային լամպերի սնման աղբյուրների նոր բարձր տեխնոլոգիան էր: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը աճել է և դարձել հոլդինգային ընկերություն` տարբեր ոլորտներում աշխատող 4 դուստր ընկերություններով: Բոլոր այս ընկերություններն այժմ առաջարկում են ապրանքներ, ծառայություններ և լուծումներ, որոնք օգտագործում են այդ ընկերությունների արհեստավարժ մասնագետների կողմից մշակված բարձր տեխնոլոգիական լուծումներ: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում հետևյալ չորս ուղղություններով: Դրանք հետևյալն են.
- Մանկական զվարճանքներ. լուսանկարներով անձնականացման տեխնոլոգիա, որն իրականացված է Մուլտիքս անվանումը կրող ծառայությունում, որի օգնությամբ յուրաքանչյուր երեխա կարող է տեսնել իրեն իր սիրելի մուլտֆիլմում:
- Մանկական զվարճանքներ. մանկական զվարճանքների` անդամակցության հիմունքներով առցանց ակումբ, որը երեխաներին առաջարկում է կրթական ու զարգացմանն ուղղված բովանդակությամբ որակյալ ժամանց:
- Ավանդական երկչափ մուլտիպլիկացիայի ստուդիա, որը ստեղծում է մուլտֆիլմեր և այլ անիմացիա երեխաների համար:
- Ձայնագրում. ձայնագրման ժամանակակից ՍՈՆՈՐԵՔ ստուդիա ®
- Գովազդ. հեռուստատեսային գովազդների արտադրություն (ավանդական ու եռաչափ անիմացիա, տեսագրում)
Բոլոր այս բիզնեսները գործում են` հավատարիմ մնալով հոլդինգային ընկերության ընդհանուր արժեքներին վերջինիս կորպորատիվ կառավարման ներքո:

Գործընկերներ

Իր առաքելության իրականացման ճանապարհին Վեհ Գրուպ ընկերությունը համագործակցում է մի շարք ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների հետ` կիրառելով վերջիններիս ներհատուկ գիտելիքներն ու փորձառությունը:
Վեհ Գրուպ ընկերությունը խորապես համոզված է, որ այդ համատեղ աշխատանքը և միմյանց հիմնական մասնագիտական կարողությունների օգտագործումը գործընկերային հարաբերություններում բերում է ընդհանուր շահին ծառայող ավելի մեծ արժեքի:

Լուծումներ

Ներկայումս Վեհ Գրուպ ընկերությունը և նրա դուստր ընկերությունները առաջարկում են տարբեր ժամանակակից լուծումներ, առաջատար տեխնոլոգիաներ և նորարարական ծառայություններ գործարար աշխարհին և վերջնական սպառողին: Բոլոր այս տեխնոլոգիաները մշակվել են ընկերության և վերջինիս ստորաբաժանումների կողմից: Դրանք ուղղված են գործարար համայնքի ու հասարակության լայն շրջանակների տարբեր պահանջմունքներին: Այս լուծումների ընդհանուր բնութագրիչն է հանդիսանում այն, որ դրանք բոլորը կենտրոնանում են նորարարության խթանման, հաճախորդների սպասարկման հանձնառության, շուկայում առաջատար ծառայությունների ներկայացման, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և շրջակա միջավայրի պահպանության վրա:

Վեհ Գրուպ ընկերության կողմից առաջարկվող ժամանակակից լուծումների ու ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի` ընկերության գործարար ուղղությունների մասին բաժինները:
3Dix®
Հետադարձ կապ
Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ: +374 (0) 10 519434

ՍՈՆՈ Փրոդաքշն

ՍՈՆՈ Փրոդաքշնը, որը Վեհ Գրուպ ընկերության գովազդային ու մեդիա արտադրության բաժինն է, ներգրավված է հետևյալ ուղղություններում.
  • Գովազդի պատրաստում, ներառյալ հեռուստատեսային գովազդային հոլովակներ (տեսանկարահանում, անիմացիա, երկուսի համակցում)
  • Երաժշտական տեսահոլովակների արտադրություն
  • Համերգների կազմակերպում
  • Հեռուստատեսային հաղորդումների պատրաստում
  • Ֆիլմերի արտադրություն
  • Սկավառակների վրա ձայնագրում
Բաժինը նաև օգտագործում է Վեհ Գրուպ ընկերության կազմում իր գործընկեր ընկերությունների կարողությունները, օրինակ ՍՈՆՈՌԵՔ ձայնագրման ստուդիայի կարողությունները ձայնագրման ու արտադրության գծով, Ջոյլենդ 2D մուլտիպլիկացիայի ստուդիայի կարողությունների ավանդական երկչափ անիմացիոն նյութերի գծով, ինչպես նաև ընկերության տեխնիկական ու մասնագիտական փորձն ու կարողությունները տեսանյութի` լուսանկարներով անձնականացման գծով (MULTIX ապրանքանիշ): Այս համագործակցությունը իրականացվում է առևտրային/շուկայական պայմաններով և թափանցիկության ու <<պարզված ձեռքի>> հիմունքներով:

Բաժնի աշխատակազմը կազմված է բարձր որակավորմամբ ու փորձառու արհեստավարժներից, որոնք ունեն երկար տարիների փորձ ժամանացային ոլորտում:

Վեհ Գրուպ ընկերության մասին

Ողջունում ենք Ձեզ Վեհ Գրուպ ընկերությունում, որը հանդիսանում է առաջատար ընկերություն Հայաստանում մեդիա արտադրության ասպարեզում: Այն ներկայացնում է առաջադեմ տեխնոլոգիաներ ձայնա ու տեսանյութերի արտադրության և մանկական անիմացիայի ուղղությամբ:

Մեր Ջոյլենդ բրենդը առաջարկում է երեխաներին առցանց զվարճանքային ու կրթական հնարավորություններ անդամագրության հիմունքներով Ջոյլենդ ակումբում: Ջոյլենդը նաև առաջարկում է աննախադեպ ծառայություն, որը կոչվում է Մուլտիքս, որն իրենից ներկայացնում է երեխաների համար մուլտիպլիկացիոն (անիմացիոն) ալբոմ` երեխայի լուսանկարներով անձնականացված մուլտֆիլմերի տեսքով: Դրա հետ միասին, Ջոյլենդ 2D մուլտիպլիկացիայի ստուդիան ստեղծում է զարմանահրաշ մուլտֆիլմեր, որտեղ հանդես են գալիս Ջոյլենդի հերոսները:

Մեր Սոնորեք ձայնագրման ստուդիան հանդիսանում է միակը տարածաշրջանում իր տեսակի մեջ և առաջարկում է գերազանց ձայնագրման ու արտադրության հնարավորություններ: Լինելով նախագծված այնպես, որպեսզի ապահովվի կատարյալ ակուստիկա, այն հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով ու գործիքներով և ղեկավարվում է ձայնի ճարտարագետների ու ռեժիսորների փորձառու թիմի կողմից: Վերջապես, Սոնո Փրոդաքշնը տրամադրում է պրոֆեսիոնալ ծառայություններ գովազդի, հեռուստատեսային, երաժշտական տեսահոլովակների, ֆիլմերի արտադրության ու համերգների կազմակերպման ուղղություններով:

Մեր կայքում Դուք կարող եք գտնել կորպորատիվ տեղեկատվություն Վեհ Գրուպ ընկերության, ինչպես նաև նրա գործունեության տարբեր ուղղությունների մասին:
Հետադարձ կապ


Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ: +374 (0) 10 516518
Ֆաքս: +374 (0) 10 516518 (ավ. 41)
Էլ-հասցե: info@vehgroup.com
Կայք: www.vehgroup.com

Ջոյլենդ® Online Kids Entertainment Club (membership-based) www.joyland.am

Joyland® Online Kids Entertainment Club (membership-based)
Հետադարձ կապ
Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ:
+374 (0) 10 543518
+374 (0) 99 543518
Ջոյլենդ ակումբն առաջարկում է երեխաներին առցանց զվարճանքների հնարավորություններ` կրթական ու զարգացմանն ուղղված բովանդակությամբ: Սա մի աշխարհ է, որտեղ երեխաները խաղում են և սովորում: Նրանք խաղում են առցանց խաղեր և և Ջոյլենդի հերոսների հետ մասնակցում են արկածների, ստանում են նոր գիտելիքներ, շփվում են միմյանց ու Ջոյլենդի հերոսների հետ: Ջոյլենդը նաև առաջարկում է այլ ծառայություններ ու հնարավորություններ, ինչպես օրինակ մրցույթներ և մրցանակաբաշխություններ, ծննդյան օրվա նվերներ և անակնկալներ, մանկական համերգներ և այլ միջոցառումներ, մասնակցություն հեռուստատեսային մանկական հաղորդումների, զեղչային քարտեր Ջոյլենդի գործընկեր խանութներից, սրճարաններից և այլն:

Երեխաները դառնում են Ջոյլենդի ՙքաղաքացիներ՚ իրենց ծնողների հետ միասին, որոնք կնքում են պայմանագիր Վեհ Գրուպ ՍՊԸ-ի հետ, որը սահմանում է Ջոյլենդում անդամակցության բոլոր պայմանները: Մասնավորապես, այն նախատեսում է գաղտնիության քաղաքականություն, որով Ջոյլենդը պարտավորվում է պահպանել երեխային/ծնողին վերաբերող տեղեկատվության ու տվյալների գաղտնիությունը: Անդամակցելով Ջոյլենդին` երեխաները (ավելի ճիշտ ծնողները) ստանում են ծածկագիր և գաղտնաբառ, որոնցով կարող են մուտք գործել մանկական զվարճանքների www.joyland.am կայքի` անդամների համար նախատեսված գոտի, որը պարունակում են ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև օգտվել Ջոյլենդի այլ ծառայություններից:

Մասնագետների թիմը (մանկական հոգեբաններ և մանկավարժներ) ստեղծում և հսկում է Ջոյլենդի` կրթական հնարավորություններով հագեցած ծառայությունները: Մասնավորապես, նրանք ուղղորդում և հետևում են երեխաների` միմյանց ու Ջոյլենդի հերոսների հետ շփման գործընթացը` ապահովելու, որ այն համապատասխանի յուրաքանչյուր երեխայի տարիքին ու զարգացմանը և օգնի հասնելու երեխայի լավագույն զարգացման նպատակներին` միաժամանակ հանդիսանալով անվտանգ միջավայր երեխայի համար: Սա լրացնում է ավանդական կրթությունը և դաստիարակությունը, որը երեխան ստանում է տանը, մանկապարտեզում կամ դպրոցում:
 

Մուլտիքս® (Become a Cartoon Star! in Joyland®)

MULTIX® (Become a Cartoon Star! in Joyland®)
Հետադարձ կապ
Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ:
+374 (0) 10 543518
+374 (0) 99 543518
Մուլտիքս ապրանքանիշը (մանկական զվարճանքների Ջոյլենդ հովանոցային ապրանքանիշի ներքո) աննախադեպ ծառայություն է, որը հրաշալի հնարավորություն է ընձեռում երեխաներին` վայելել սիրված մուլտֆիլմի հերոս դառնալու աննկարագրելի բերկրանքը: Ավելին, ծառայությունը մշակված է որպես անիմացիոն ալբոմ, որն արտակարգ հնարավորություն է երեխաների ու նրանց ծնողների համար` ունենալու երեխայի մանկության տարիների կտրածքով մուլտիպլիկացիոն ալբոմ, որը ցույց կտա, թե ինչպես է երեխան տարեցտարի մեծանում (յուրաքանչյուր տարվա համար տրվում է համատասխան պատկերանշան): Միաժամանակ, ծառայությունը նաև ծննյան տոնի, Ամանորյա կամ այլ պատեհ առիթով յուրօրինակ նվերի հրաշալի հնարավորություն է ընձեռում, որը գեղեցիկ ու անմոռանալի էջ կդառնա երեխայի մանկության հուշերում:

Ծառայությունը մատուցվում է Ջոյլենդի կենտրոնում, որը գտնվում է Երևանի կենտրոնում, և այն նախատեսվում է տարածել ամբողջ Հայաստանում մոտ ապագայում: Երեխան լուսանկարվում է կենտրոնում, որը սովորաբար տևում է 5-10 րոպե: 3 օրվա ընթացքում լուսանկարներով անձնականացված մուլտֆիլմը խտասկավառակի վրա հանձնվում է երեխայի ծնողին (խնամակալին) ընտանեկան դիտման համար: Ի լրումն մուլտֆիլմի` լուսանկարներով անձնականացմանը, մատուցվում են նաև մի շարք լրացուցիչ ծառայություններ, ինչպես օրինակ` երեխայի կողմից ներածական խոսք, մուլտֆիլմի մի տեսարանի կադրերի վերարտադրումը, նկարների տեսքով, երեխայի կողմից և մի շարք այլ հետաքրքիր անակնկալներ (լուսանկարներով անձնականացված մուլտֆիլմի դրվագից պաստառներ և սքրինսեյվերներ համակարգչի ու բջջային հեռախոսների համար, հեռախոսի զանգերի մեղեդիներ, սիրված տեսարանների տպագրված նկարներ և այլն), իսկ առաջիկայում սպասվում են նոր հավելյալ ծառայություններ, օրինակ ձայնային թրեքի մի մասի` երեխայի կողմից վերարտադրությամբ փոխարինում և կարաոկե սկավառակներ:

Ծառայության համար օգտագործվող ամբողջ բովանդակության և տեխնոլոգիաների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Միաժամանակ, պահպանվում է ծնողի կողմից տրամադրված տեղեկատվության և երեխայի լուսանկարների ու պատրաստի նյութի նկատմամբ լրիվ գաղտնիությունը:
Joyland 2D
Հետադարձ կապ
Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ: +374 (0) 10 543518

Ջոյլենդ 2D

Ջոյլենդ անիմացիոն ստուդիան ստեղծում է ավանդական երկչափ մանկական անիմացիոն արտադրանք: Սա ներառում է մուլտիպլիկացիոն ֆիլմերը, ինտերնետային (Flash) խաղերը, համակարգչային խաղեր և այլ արտադրանք: Ստուդիան գործում է ընդամենը մեկ տարի, սակայն արդեն ունեցել է լուրջ ձեռքբերումներ և արդեն արտադրել է մուլտիպլիկացիայի լուրջ պորտֆել: Շնորհալի և փորձառու ռեժիսորների, նկարիչների, դիզայներների և ծրագրավորողների մեր թիմը ստեցծում է արտադրանք յուրահատուկ սյուժեներով/սցենարներով, որոնք ուղղված են երեխայի պահանջմունքների ու սպասումների կարևոր կետերի բավարարմանը: Դրանք մատուցում են մեծ` ժամանցային և զարգացմանն ուղղված արժեք` ուղղված երեխայի առավելագույն շահերի իրացմանը:
SONOREC®
Հետադարձ կապ
Հասցե: Զաքիյան փող.,
8- 10, 0015, Երևան
Հեռ: +374 (0) 10 546434

ՍՈՆՈՌԵՔ

Ձայնագրման գերժամանակակից ՍՈՆՈՌԵՔ ստուդիան, որը կառուցվել է ոլորտի ամենաբարձր ստանդարտներով և համալրված է ժամանակակից սարքավորմամբ, գործիքներով ու ներքին հարդարմամբ և ղեկավարվում է ձայնի արհեստավարժ մասնագետների կողմից, առաջարկում է Հայաստանի ու տարածաշրջանի ժամանցային ոլորտին պրոֆեսիոնալ ձայնագրման աննախադեպ որակ և հնարավորություններ: Ստուդիան նաև իրականացնում է երաժշտության արտադրության լրիվ ցիկլ` սկսած հեղինակների ու ստեղծագործողների հետ աշխատանքից և ներառելով արտադրական, հետարտադրական, շուկայավարման ու դիստրիբուցիայի բոլոր փուլերը:
WD Holding